Բաքուն հին բացիկներում

Բաքուն, որը 19-րդ դարից գրավեց արտասահմանյան և ռուս զբոսաշրջիկների ուշադրությունը, վերածվել էր խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոնի: Քաղաքը հատկապես լավ է ներկայացված 19-20-րդ դարերի փոստային բացիկներում: Դրանցում պատկերված են Բաքվի նշանավոր շենքերը, քաղաքի թաղամասերը, նավահանգիստը և նավթարդյունահանման վայրերը:

Ռուսական, ֆրանսիական, գերմանական, անգլիական թողարկումներում արտացոլվել են հայ ճարտարապետների կողմից նախագծված կառավարական շենքերի, հայապատկան նավթային ձեռնարկությունների, ընկերությունների, քաղաքի մահմեդական և քրիստոնեական հուշարձանների լուսանկարները: Բաքվի տեսարաններով որոշ փոստային բացիկներ թողարկվել են հայ լուսանկարիչների ու հրատարակիչների կողմից: