Բաքվի հայ մամուլը

Հայ պարբերական մամուլն ունի ավելի քան երկու հարյուր տարվա  պատմություն, որն արտացոլում է հայ ժողովրդի մտավոր և հասարակական կյանքի բոլոր փուլերը: Հայ պարբերականները հրատարակվել են աշխարհի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում, այդ թվում և Բաքվում: Բաքվի հայ մշակույթի մեծագույն նվաճումներից մեկը բազմաբովանդակ մամուլի և հրապարաախոսության առաջացումն էր: 1877թ.  մինչև 1920թ. Բաքվում հրատարակվել է ավելի քան 60 անուն հայկական պարբերական: Առաջին հայալեզու պարբերականը «Հայկական աշխարհ» գրական-մանկավարժական ամսագիրն էր, որը 1874թ. լույս էր տեսնում Շուշիում, իսկ  1877-79 թթ շարունակեց հրատարակվել Բաքվում: Բաքվում են լույս տեսել «Օրեր»  (1907), «Անիւ»  (1908), «Արև»  (1914-1919),  «Բագուի ձայն»  (1913-1014), «Կոչ Դևեթ»  (1906), «Նոր խոսք»  (1911-1912), «Սոցիալ-դեմոկրատ»  (1917), «Բանվորի խոսք»  (1918), «Տեղեկատու»  (1918), ինչպես նաև մի շարք այլ պարբերականներ: Այստեղ հրատարակվել են նաև գրական-հասարակական «Շեփոր»  (1908), «Առավոտ»  (1909), «Թատրոն և երաժշտություն» (1910-1917) և այլ պարբերականներ: 1908թ. հոկտեմբերից Ռուբեն Օհանջանյանի խմբագրությամբ ռուսերեն լեզվով լույս էր տեսնում նաև «Листокь обявлений»   գովազդային թերթը: Բաքվում լույս են տեսել քաղաքական հոսանքների և տարաբնույթ հասարակական կազմակերպությունների պաշտոնաթերթեր, տնտեսական, գրական, մշակութային, երգիծական, կրոնական և այլ ուղղությունների օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր և այլն: Եվ չնայած որոշ սահմանափակումներին` Բաքվի հայ հրապարակախոսությունը հսկայական դեր կատարեց հասարակական մտքի զարգացման գործում:

«Հայկական աշխարհ» , կրոնական-մանկավարժական ամսագիր, Բաքու` 1877-1879, խմբագիր-հրատարակիչ` Ստեփաննոս Ստեփանէ:
«Արօր» -ի պատկերազարդ օրացույց, Բաքու, 1893-1896, հրատարակություն և տպարան «Արօր» -ի:
«Սոցիալիստ» , պաշտոնաթերթ սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության հայ կազմակերպության, Բաքու, 1904-1905:
«Արշալույս» , Բաքու, 1904:
«Սոցիալ-Դեմոկրատ» , տնտեսական-քաղաքական-հասարակական ամսաթերթ, Ռուսաստանի հայ սոցիալ դեմոկրատական կուսակցության կազմակերպության պաշտոնաթերթ, Բաքու, 1905, խմբագիր Վ. Մարսյան և Լազո:
«Բանվորի ձայն» , 1906, պատասխանատու խմբագիր` Ս. Կասյան:
«Բարի լուր» , քրիստոնեական թերթ, պաշտոնաթերթ հայ ավետարանական համայնքի, Բաքու, տպարան Թառայանի և Միրզոյանցի, 1906-1917, հրատարակիչ-խմբագիր` Հ. Ժ. Թառայանց:
«»Գրոհ» ,  ՀՅԴ Բաքվի կոմիտե, Բաքու, 1906-1907:
«Թռուցիկ» , Բաքու, 1906 
«Կիրակնօրյա թերթ» , Բաքու, 1906
«Կոչ Դևեթ» , Բաքու, 1906, խմբագիր-հրատարակիչ` Տ. Հարությունյանց, Ի. Բ., Աշուրբեկով, հայերեն-ադրբեջաներեն
«Բանվոր» , հասարակական-տնտեսական-քաղաքական-գրական եռօրյա թերթ, Բաքու, տպարան Երևանցյանի, 1907, խմբագիր-հրատարակիչներ` Հ. Յուզբաշյան, Գ. Պիճիկյան
«Մոծակ» , երգիծազավեշտաթերթ, Բաքու, 1907, խմբագիր` Հ. Խոջամիր
«Օրեր» , բոլշևիկյան պաշտոնաթերթ, հասարակական-քաղաքական-գրական, Բաքու, 1907, խմբագրել են Ս. Կ. Շահումյանը, Ս. Սպանդարյանը, Ս. Կասյանը
«Անիւ» , գրական-տնտեսական-քաղաքական շաբաթաթերթ, սոց. հեղափոխականների պաշտոնաթերթ, Բաքու, տպարան Ն. Ա. Երևանցյանի, 1908, խմբագիր-հրատարակիչ` Գ. Աղաջանյան
«Զանգ» , գրական-հասարակական-տնտեսական-գեղարվեստական շաբաթաթերթ, Բաքու, տպ. Խատիսյանի, 1908-1909, խմբագիր-հրատարակիչ Կ. Խատիսյան
«Նոր օրեր» , գրական-հասարակական-քաղաքական-տնտեսական օրաթերթ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1908-1909, խմբագիր-հրատարակիչ` Ռ. Օհանջյանյան
«Շեփոր» , գրական-հասարակական-տնտեսական-գրական շաբաթաթերթ, Բաքու, տպ. Ն. Ա.Երևանցյանի, 1908, Բաքու, խմբագիր-հրատարակիչ` Ս. Շահ-Պարոնյան
«Պատանեկան գրադարան» , հանդես կիսամսյա, Բաքու, տպ. Բաքվի Հայոց կուլտուրական միության, 1908, խմբագիր` Կ. Խատիսյան
«Առավոտ» , գրական-հասարակական-տնտեսական-քաղաքական շաբաթաթերթ, Բաքու, տպ Ն. Ա. Երևանցյանի, 1909, խմբագիր-հրատարակիչ` Ս. Հարությունյան
«Զնդան» , գրական-հասարակական-տնտեսական-քաղաքական շաբաթաթերթ, Բաքու, Տպ Ն. Ա. Երևանցյանի, 1909, խմբագիր-հրատարակիչ` Նիկ. Պ. Իզմայելյան
«Ուղի» , քաղաքական-հասարակաակն-տնտեսական շաբաթաթերթ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1909, խմբագիր-հրատարակիչ` Ն. Հ. Քարհանյան
«Թատրոն և երաժշտություն» , թատերական-երաժշտական-գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսաթերթ, Բաքու, 1910-17, տպ. Ս.Տ. Շահբազյանի,  ապա` Տրուդ, խմբագիր-հրատարակիչ` Ա. Մայելյան
«Փարոս» , գրական-գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1910, խմբագիր-հրատարակիչ` Վ. Թումանյան
«Կոչ» , գրական-հասարակական-տնտեսական երկշաբաթաթերթ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1911, խմբագիր-հրատարակիչ` Ի. Բ. Միքայելյան
«Նոր խոսք» , գրական-հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1911-1912, խմբագիր` Ս. Կ. Շահումյան
«Նոր կյանք» , գրական-հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ, Բաքու տպ. Երևանցյանի, 1911-1912, խմբագիր-հրատարակիչ Դ. Տեր-Դանիելյան
«Եռանդ» , գրական-հասարական-տնտեսական-քաղաքական շաբաթաթերթ, սոց. հեղափոխականների պաշտոնաթերթ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1912, խմբագիր-հրատարակիչ` Վ. Ս. Ղազարյանց
«Կիրակի» , քրիստոնեական շաբաթաթերթ, Բաքու, տպ. Ա. Ն. Տարաևայի և Լ. Դ. Միրզոյանցի, 1912
«Մեր ուղին» , գրական-քաղաքական-տնտեսագիտական ժողովածու, Բաքու, տպ. Երևանցյանի, 1912, խմբագիր` Դ. Անանուն
«Բագվի ձայն» , օրաթերթ, Բաքու, տպ. Բաքվի քաղաքապետի, 1913-1914, խմբագիր` Մ. Մանդինյան և Գ. Վարշամյան, հրատարակիչ` Կ. Խատիսյան
«Լուսադեմին» , գրական ժողովածու, Բաքու, տպ. Բաքու լրագրի, 1913-1914, խմբագիր` Ա. Ալշուշյան
«Արև» , գրական-հասարակական-քաղաքական օրաթերթ, հրատ. Անթառամ ընկերության, ՀՅԴ պաշտոնաթերթ, տպ. Շահբազյան, 1914-1919, խմբագիր` Թաղյանոսյան
«Գործ» , գրական-գիտական-հասարակական-քաղաքական ամսագիր, Բաքու, տպ. Վերա, եղբայր Կարապետյանների, 1917, խմբագիր Կ. Կրասիլնիկյան 
«Ծիլ» , Բաքու, գրական-գեղարվեստական ալմանախ, Բաքու, տպ. Երևանցյանի, 1914-1916
«Մեր կյանքը» , Բաքու, 1914, խմբագիր` Ստ. Շահումյան
«Նավակ» , գրական-հասարակական շաբաթաթերթ, Բաքու, տպ, Արամազդ, 1914-1915, խմբագիր-հրատարակիչ` Ա. Բարութչյան
«Շավիղ» , գրական-հասարակական, ժողովրդական հանդես, Բաքու, տպ. Բաքու, 1914
«Արեգ» , գրական-հասարակական-քաղաքական օրաթերթ, Բաքու, տպ Երևանցյանի, 1915, խմբագիր-հրատարակիչ` Ե. Աբովյան
«Նուեր որբերին» , Բաքու, 1915
«Աշխատանքի դրոշով» , Բաքու, 1917 
«Առողջ կյանք» , Բաքու, 1917, տպ.Երևանցյանի, խմբագիր` Զաքարյան
«Բանվոր» , Բաքու, 1917, տպ. Երևանցյանի, խմբագիր-հրատարակիչ` Գ. Պիճիկյան  
«Կյանք» , Բաքու, 1917, տպ. Երևանցյանի, խմբագիր` Ե. Տեր-Օհանյան
«Հառաջ» , հասարակական-քաղաքական օրաթերթ, Բաքու, 1917
«Մեր գործը» , Բաքու, 1917, տպ. Երևանցյանի, խմբագիր` Ա. Ստեփանյան
«Մեր օրեր» , սոցիալ- դեմոկրատական պաշտոնաթերթ, Բաքու, 1917
«Սոցիալ դեմոկրատ» , Բաքու, 1917
«Վերածնունդ» , Բաքու, 1917
«Աշխատավորի ձայն» , Բաքու, 1918 
«Բանվոր, զինվոր և նավաստի պատգամավորների խորհրդի տեղեկատու» , Բաքու, 1918  
«Բանվորի խոսք» , Բաքու, 1918
«Շեփոր» , Բաքու, 1918, խմբագիր-հրատարակիչ` Ե. Պալյան
«Տեղեկատու» , Բաքու, 1918  
«Երկիր» , քաղաքական, հասարակական, գրական թերթ, Բաքու, 1919, խմբագիր` Ի. Ամիրյան
«Կոմունիստ» , պաշտոնաթերթ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական և Բաքվի կոմիտեների, Բաքու, 1920
«Տեղեկագիր» , Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ամսաթերթ, Բաքու, 1920-1921